Իրանի զինուժը հրթիռային հարված է հասցրել Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներին ու նրանց օբյեկտներին, հարվածը հասցվել է Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետի արևելյան ափի մոտ: Հրթիռային հարվածը հասցրել է Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի օդատիեզերական դիվիզիան: Գործողության արդյունքում չեզոքացվել է ահաբեկիչների մեծ մասը, կան բազմաթիվ վիրավորներ: