Կանադան ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերակնքել ազատ առևտրի մասին հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA)` հաղորդում է CBC հեռուստաալիքը: Կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի առանցքային կետերի շուրջ և նախատեսվում է, որ մոտ ժամանակներում Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդն ու ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Սեպտեմբերի 29-ից Օտտավայում ընթանում են NAFTA-ի հարցով բանակցություններն ԱՄՆ-ի և Կանադայի միջև: Կանադական կողմը բանակցութուններում ներկայացնում են վարչապետ Ջասթին Տրյուդոն, ԱԳՆ ղեկավար Քրիստիա Ֆրիլանդն ու Վաշինգտոնում Կանադայի դեսպան Դևիդ Մակնոթոնը: Ամերիկյան կողմի ներկայացուցիչներն առայժմ չեն նշվում: