Մակեդոնիայում ավարտվել է երկրի անվանափոխման խորհրդատվական հանրաքվեն և մեծ է հավանականությունը, որ չկայացած կճանաչվի: Մակեդոնիայի օրենսդրության համաձայն՝ հանրաքվեի հաջողության համար պահանջվում է, որ քվեարկի ընտրողների առնվազն 50%-ը: Պետական ընտրական հանձնաժողովի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ ընտրատեղամասերի փակվելուց ընդամենը կես ժամ առաջ քվեարկության էր ներկայացել գրանցված ընտրողների 34.74%-ը, ինչը նշանակում է, որ հանրաքվեն կարող է չկայացած ճանաչվել: