Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյումրեցիներին շնորահավորել է քաղաքի օրվա առթիվ: Նա Ֆեյսբուքի էջում գրել է. «Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն եւ բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:
Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»:
Վարչապետը փաստորեն չգիտի` ի՞նչ է անում առաջին փոխվարչապետը` երեկ Արարատ Միրզոյանը մասնակցել է Գյումրիի օրվա տոնակատարությանը: