ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Քանի դեռ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու

Նիկոլ Փաշինյան. Քանի դեռ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու
01.10.2018 | 20:02

Ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ արչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, տնտեսությունը, բիզնեսը շունչը պահած վիճակում է լինելու, մինչև ինչ-որ միջնաժամկետ հեռանկար ստանա, այսինքն, ինքն իմանա, որ հինգ տարի կա կայուն խորհրդարանական մեծամասնություն, որը կառավարության հետ աշխատելու է: Իհարկե այս վերջին ամիսները ցույց տվեցին, որ խորհրդարանում այսպիսի իրավիճակ՝ առնվազն վստահելի իրավիճակ, մենք չունենք»։

Նշելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հստակ ժողովրդական պահանջ է ձևավորվել, վարչապետը հայտարարեց՝ այսօրվանից խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, առայժմ՝ աշխատանքային կարգով, քննարկումներ կսկսի։ «Հաջորդ փուլում արդեն այդ քննարկումները տեղի կունենան պաշտոնապես, չնայած պաշտոնապեսի ու աշխատանքայինի միջև մեծ տարբերություն չկա, որովհետև բովանդակությունը դուք գիտեք, թե ինչի մասին ենք խոսելու՝ խոսելու ենք, թե ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով պետք է հասնենք շուտափույթ արտահերթ խորհրդարանական ընտրությունների», - ասաց Փաշինյանը։ Նա հույս հայտնեց, որ հարցի վերաբերյալ խորհրդարանական ուժերի հետ իրենց կհաջողվի համաձայնության գալ, և քաղաքացիների աջակցությանը դիմելու անհրաժեշտություն չի լինի։ «Չնայած, եթե կլինի այդպիսի անհրաժեշտություն, հույս ունեմ, որ դուք բոլորդ պատրաստ կլինեք քաղաքական այս գործընթացին ձեր աջակցությունը ցուցաբերել՝ այս կամ այն ձևով», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ