«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ Հրազդանում քաղաքապետի արտահերթ ընտրություններում ինքնաառաջադրվել է կուսակցության անդամ Սևակ Միքայելյանը, նշում է, որ իրենք չեն պաշտպանելու նրա թեկնածությունը։
Կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նպատակահարմար չի գտնում պաշտպանել նրա թեկնածությունը և ընտրություններին թեկնածու չի առաջադրելու։
«Հաջողություն ենք մաղթում Հրազդանի ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներին», - գրել է Կոստանյանը։ Սևակ Միքայելյանը ՔՊ նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է։