ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար

Իրանի հետ հաշվարկների ԵՄ-ի մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար
01.10.2018 | 20:03

Իրանի հետ ԵՄ-ի կողմից ստեղծվող բիզնես վարելու մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար, Թեհրանը հույս ունի դրա աշխատանքը գործարկել մինչև նոյեմբեր` հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին:

«Այժմ եվրոպացիներն աշխատում են, այսպես կոչված, Հատուկ նշանակության մեխանիզմի (Special purpose vehicle, SPV) վրա: Մանրամասներն առայժմ հասանելի չեն, քանի որ դա շատ դժվարին հարց է: Բայց մտահղացումն այն Է, որ ստեղծվի մի մեխանիզմ, որը թույլ կտա Իրանի հետ փոխհաշվարկներ իրականացնել, և հնարավոր կլինի շարունակել բիզնեսն Իրանի հետ», - պատմել է դիվանագետը: Արաքչին պարզաբանել Է, որ «դա միայն Իրանի եւ ԵՄ-ի գործակցության մեխանիզմ չէ»: «Երրորդ երկրները նույնպես կարող են օգտագործել: Եվ SPV-ի շատ կարևոր բաղադրիչն Է, որ այն նախատեսված Է ոչ միայն եվրոպացիների, այլև ուրիշ երկրների համար: Մենք հուսով ենք, որ մինչև ԱՄՆ-ի երկրորդ ալիքի պատժամիջոցների կիրառումը, այդ մեխանիզմը կարող է հասանելի լինել և կսկսի գործել»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ