ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արտահերթ ընտրությունների հարցում վարչապետը ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել

Արտահերթ ընտրությունների հարցում վարչապետը ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել
02.10.2018 | 12:16

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասաց, որ պայմանավորվել են բանակցային գործընթաց սկսել, սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ՀՀԿ-ի համաձայնությունը դեռ չի ստացել։

«Մենք կարծում ենք, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հնարավորինս արագ՝ 2-3 ամսվա ընթացքում», - ասաց վարչապետը։ Հարցին, թե ՀՀԿ-ականների համաձայնությունը չի՞ ստացել, Փաշինյանը պատասխանեց. - «Այո, այս պահին հանրապետականներն ըստ էության... մեծ հաշվով նրանք հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2020-ին տեղի ունենան, ես կարծում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև ըստ էության քաղաքական պրոցեսների արդյունքում ամեն ինչ հանգել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը դարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այսինքն՝ մինչև էդ հարցը չլուծվի, ուրիշ հարց երկրում չի լուծվելու։ Հիմա եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած շարունակի մնալ, դա սխալ մոտեցում է»։


Վահրամ Բաղդասարյանն էլ ասաց, որ 49 հանրապետականի անունից էր բանակցում։ Ճշտող հարցին, թե ինչո՞ւ չկա ՀՀԿ-ի համաձայնությունը, Բաղդասարյանը պատասխանեց, որ քննարկումները դեռ շարունակվում են։

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ