ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Օրակարգի թիվ մեկ հարցն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է

Նիկոլ Փաշինյան. Օրակարգի թիվ մեկ հարցն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է
02.10.2018 | 12:21

ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումն է, մինչև դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահին հանրապետականներն, ըստ էության, մեծ հաշվով հրապարակային հայտարարում են, որ խորհրդարանական ընտրությունները պետք է 2022-ին տեղի ունենան, և ես ասում եմ, որ դա ոչ կառուցողական դիրքորոշում է, որովհետև քաղաքական պրոցեսների արդյունքում բնականորեն ամեն ինչ հանգել է նրան, որ այսօր ՀՀ քաղաքացիների համար թիվ մեկ օրակարգային հարցը խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Մինչև դա չլուծվի, ոչ մի ուրիշ հարց երկրում չի լուծվելու, որովհետև բոլորը, շունչները պահած, սպասում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին», - ասաց Նիկոլ Փաշինյանն` ավելացնելով. «Հիմա, եթե որևէ քաղաքական ուժ դիմադրում է այս պրոցեսին, նշանակում է՝ ուզում է, որ մեր ժողովուրդը շունչը պահած մնա` դա սխալ մոտեցում է»: Հարցին` բացառու՞մ է, որ խորհրդարանական ընտրությունները հերթական կլինեն, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ո՞նց կարող են հերթական լինել խորհրդարանական ընտրությունները»:

Վարչապետը ընդգծեց, որ ընտրությունների անցկացման դեպքում ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանի մեկ երրորդը, միևնույն է, լինելու է ընդդիմադիր, ընդդիմությանն են լինելու ԱԺ փոխնախագահ պաշտոնը: «Մենք կունենանք լեգիտիմ մեծամասնություն ու լեգիտիմ փոքրամասնություն, եթե նույնիսկ երկրորդ քաղաքական ուժը հինգ տոկոս ձայն հավաքի, այդ երկրորդ քաղաքական ուժը ներկայացված է լինելու առնվազն ԱԺ մեկ երրորդի չափով և ունենալու է երաշխիքներ, ԱԺ նախագահի տեղակալի համար և այլն, էլ չեմ ասում, որ մենք այդ երաշխիքները կարող ենք ուժեղացնել», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 277

Մեկնաբանություններ