Վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց․ «Որքան շուտ լինեն բանակցությունները, այնքան՝ լավ»։ Ձևաչափերը կորոշվեն հընթացս: Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների հարցը կորոշվի ըստ քաղաքական իրավիճակի։ Երեկ «Մարիոթում» Վահրամ Բաղդասարյան-Նիկոլ Փաշինյան առաջին հանդիպումից հետո այսօր կկայանա հանդիպում ԲՀԿ-ի հետ՝ Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան կազմով, վաղը՝ ՀՅԴ-ի հետ: