ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ-ում խուսափում են նոր խայտառակություններից

ԲՀԿ-ում խուսափում են նոր խայտառակություններից
02.10.2018 | 12:24

«Ժամանակը» գրում է. «Երևանի ավագանու ընտրություններից հետո ԲՀԿ-ում խուճապային տրամադրություններ են: ԲՀԿ-ականները հասկանում են, որ առանց ընտրակաշառքի իրենք այլևս հաջողության հնարավորություն չունեն: ԲՀԿ-ն նախապես որոշել էր, որ Արմավիրի քաղաքապետի պաշտոնում պետք է առաջադրի ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին, սակայն նա այդպես էլ չառաջադրվեց: ԲՀԿ-ում հասկանում են, որ հաղթանակի այլևս ոչ մի հնարավորություն չունեն, և ամեն կերպ խուսափում են նոր խայտառակություններից՝ հրաժարվելով մասնակցել այլ համայնքներում կազմակերպվող ընտրություններին ևս, թեև նախապես ասում էին, որ 40 համայնքում թեկնածու են ունենալու»:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ