ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանն առաջադրում է երկու տարբերակ. կամ սահմանադրական փոփոխություններ, կամ համաձայնություն

Նիկոլ Փաշինյանն առաջադրում է երկու տարբերակ. կամ սահմանադրական փոփոխություններ, կամ համաձայնություն
02.10.2018 | 12:25

Ընտրությունների պրոբլեմատիկան ազատ և օրինական ընտրություններ իրականացնելու քաղաքական կամքն է ու ոչ թե այն օրենսգրքերը, որոնք գրվում են ու հետո նույն հաջողությամբ խախտվում, այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով լրագրողների դիտարկմանը, որ Ընտրական նոր օրենսգիրքը դեռևս չի ընդունվել:


«Ընտրական նոր օրենսգիրքը դեռ չի ընդունվել, բայց մենք նախկինում գրված, վերագրված ու բարեփոխված օրենսգրքով ընտրություններն էլ ենք տեսել ու նույն օրենսգրքով նոր իրավիճակում ընտրություններ էլ ենք տեսել», - ասաց վարչապետը: Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցը քննարկելու է նաև մյուս խմբակցությունների ղեկավարների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: «Ես ասում եմ` երկու տարբերակ կա: Մեկը այն է, որ Սահմանադրական փոփոխություններ ենք ընդունում, մյուսը այն է, որ մենք համաձայնություն ենք ստորագրում, որ էսինչ օրը վարչապետը հրաժարական է տալիս, այդ քաղաքական ուժերը չեն առաջադրում թեկնածու երկու անգամ և տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: Երկու տարբերակներն էլ առավելություններ ու ռիսկեր ունեն, պետք է հաշվի առնենք, տեսնենք, թե որն ընտրենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ