ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վահրամ Բաղդասարյան. Նոյեմբերին հնարավոր չէ անցկացնել արտահերթ ընտրություններ

Վահրամ Բաղդասարյան. Նոյեմբերին հնարավոր չէ անցկացնել արտահերթ ընտրություններ
02.10.2018 | 12:27

Սա առաջին ռաունդն էր մեր հանդիպման, հանդիպումները կլինեն շարունակական ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


«Մենք չէինք նստել որոշումներ կայացնելու, մենք ապագա բանակցությունների մասին էինք քննարկում: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, թե ապագայում ինչ ֆորմատով ենք հանդւպելու, այդ թվում՝ այլ քաղաքական ուժերի հետ», - ասաց ՀՀԿ պատգամավորը: Նրա խոսքով՝ սահմանադրական ճանապարհով պետք է գնալ խորհրդարանական ընտրությունների: «Մենք պետք է ունենանք այնպիսի խորհրդարան, որպեսզի ձևավորվի իսկական ընդդիմություն, դրա համար ժամանակ է պետք, որպեսզի քաղաքական ուժերը հնարավորություն ունենան պատրաստվելու: Պետք է քննարկենք օրենսգրքի փոփոխությունները, դրանից հետո քաղաքական ուժերին պետք է ժամանակ տալ, որ նրանք էլ պատրաստվեն, և եթե քաղաքական ուժերի քննարկումների արդյունքում որոշվի, որ պետք են նոր ընտրություններ, ապա կգնանք այդ ճանապարհով», - ասաց Վահրամ Բաղդասարյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ, օրինակ, նոյեմբերին տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրությունները, Վահրամ Բաղդասարյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ պետք է ժամանակ տալ, որ ուժերը պատրաստվեն՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ նոյեմբերին հնարավոր չէ անցկացնել արտահերթ ընտրություններ:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ