ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էյֆելյան աշտարակը ոսկեզօծվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

Էյֆելյան աշտարակը ոսկեզօծվել է՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի
02.10.2018 | 12:28

Էյֆելյան աշտարակը ներկվել է ոսկեգույն երանգով՝ ի հիշատակ աշխարահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Այսօր երեկոյան ժամը 21.30-ին Փարիզը կհարգի Շառլ Ազնավուրի հիշատակը: Կհնչեն նրա ամենագեղեցիկ կատարումները, նրա դիմանկարը կհայտնվի մեծ էկրանների վրա: Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կլինի ոսկեգույն», - ասվում է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 393

Մեկնաբանություններ