ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ-ն սկսել է հերթական քառօրյան

ԱԺ-ն սկսել է հերթական քառօրյան
02.10.2018 | 12:30

Ազգային ժողովն սկսել է իր հերթական նիստերը: Այսօրվա նիստերի օրակարգում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 6 օրենքի նախագիծ:
ԱԺ երկրորդ ընթերցման կներկայացվի «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Աժ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը: ԱԺ առաջին ընթերցման քննարկման կներկայացվի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


ԱԺ նիստերի օրակարգում է նաև «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի «ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ