Ճապոնիայի կառավարությունը հրաժարական է տվել` սպասվող փոփոխություններից առաջ, որ կատարում է վարչապետ Սինձո Աբեն՝ սեպտեմբերի վերջին կայացած իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի ընտրությունների արդյունքներով:
Կառավարության արտահերթ նիստում բոլոր նախարարները դիմումներ են ներկայացրել, որոնք ընդունել է վարչապետը: 2012-ին վարչապետ ընտրվելուց հետո Սինձո Աբեի գլխավորած արդեն երրորդ կառավարությունն է հեռանում: Կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է կառավարության նոր կազմը` պորտֆելները պահպանել են վեց առանցքային նախարարներ, նշանակվել են 12 նոր նախարարներ:
Ավելի ուշ կառավարությունը պետք է անցնի կայսեր հաստատման արարողությունը, որից հետո կհամարվի պաշտոնապես ձևավորված: