ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Խուլիո Իգլեսիաս. Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք

Խուլիո Իգլեսիաս. Մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք
02.10.2018 | 12:32

Լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը «Ինստագրամ»-ի իր էջում Շառլ Ազնավուրի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Իմ սիրելի ուսուցիչ, մեզ մնացել է հավերժությունը, որ միասին երգենք, հանգչիր խաղաղությամբ»:

Դիտվել է՝ 680

Մեկնաբանություններ