Ես կկարոտեմ քեզ կյանքիս մնացած օրերը. աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին գրառում է կատարել հայտնի հոլիվուդյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ Ժան Կլոդ Վան Դամը: «Կկարոտեմ քեզ Երկրի վրա անցկացնելիք կյանքիս բոլոր մնացած օրերին, Շա՛ռլ: Քո երգերը հավերժական են: Մտքերս ու աղոթքներս նրա ընտանիքի և սիրելիների հետ են», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Վան Դամն ու համատեղ լուսանկար հրապարակել Ազնավուրի հետ: