Հայտնի բելգիացի երգիչ Սալվատորե Ադամոն պատմել է, որ Շառլ Ազնավուրի հեղինակությունն է ազդել իր սեփական ճակատագրի վրա: «Ազնավուրը դարձել է իմ վոկալ ալիբին հորս համար, որը կարծում էր, որ ձայնի անհաջող փոփոխության պատճառով ես այլև չպետք է երգեմ Սուրբ Մարտին եկեղեցու ծխական երգչախմբում: Երբ լսեցինք Ազնավուրին, ես հորս ասացի. «Տեսնում ես` նրա ձայնը «կոտրված է»: Եվ դա ինձ համար ալիբի դարձավ»` պատմել է 74-ամյա Ադամոն: