ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բարսելոնայում բողոքի ցույցերին մասնակցել է 180 հազար մարդ

Բարսելոնայում բողոքի ցույցերին մասնակցել է 180 հազար մարդ
02.10.2018 | 12:37

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Բարսելոնայում անցկացվող բողոքի ցույցերին ու ակցիաներին մասնակցողների թիվը հասել է 180 հազարի: «Վերականգնենք հոկտեմբերի 1-ը» կարգախոսով անցկացվող երթը սկսվել է Կատալոնիայի հրապարակից, որից հետո ցուցարարները շարժվել են դեպի խորհրդարանի շենքը, որտեղ էլ Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավարին՝ Կիմ Տորային ու խորհրդարանի խոսնակին են հանձնել քվեատուփեր՝ պահանջելով ավարտին հասցնել մեկ տարի առաջ սկսածն ու անկախացնել Կատալոնիան:


Ակցիաների պաշտոնական մասի ավարտից հետո մասնակիցներից ոմանք սկսել են ոստիկանների ուղղությամբ շշեր ու այլ իրեր նետել, պոկել մետաղյա պատնեշները: Անկարգությունների արդյունքում բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների, ցուցարարների առանձին խմբերի միջև: Որոշ տեղերում ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, մի քանի փողոցներ շրջափակված են:

Դիտվել է՝ 369

Մեկնաբանություններ