ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ-ն 1600 աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ-ն 1600 աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել
02.10.2018 | 12:38

«Հրապարակը» գրում է. «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․
«Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում․ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր չեն համապատասխանում աշխատանքային չափորոշիչներին։ Եթե ձեր հարազատը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրականացնում ուռոլոգը, դա նպատակահարմա՞ր է, եւ կամ՝ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմա՞ր է։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»։ ԲԿ-ի ենթակայության պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենի հետ կարծես նույնպես խնդիրներ ունեցաք։ «Նախ՝ նա տեղափոխվել է այլ աշխատանքի․ խնդիրներ չեն եղել։ Եվ ապա՝ ես ունեմ հետեւյալ սկզբունքը՝ աշխատողը պետք է համապատասխանի ներկայացվող խստագույն պահանջներին։ Բացառում եմ, որ պրոֆեսիոնալ մարդիկ ազատվեն գործից»։

Ասում են, Ձեր՝ հիվանդանոցի տնօրեն դառնալու հարցում նշանակալի է եղել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի դերակատարությունը, որն էլ իր հերթին մտերիմ է առողջապահության նախարարի հետ։ «Սխալ էր Ձեր հարցն ամբողջովին՝ իմ կարիերան մեկ մարդու հետ կապելուն առնչվող․ Նարեկն իմ համակուրսեցին է, ես իր հետ մտերիմ եմ, ինչպես մնացած համակուրսեցիներիս հետ։ Մի մոռացեք նաեւ, որ ես բժշկականն ավարտել եմ կարմիր դիպլոմով»։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ