Հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին իրենց մասնակցությունը հաստատել են 26 պետության ղեկավարներ, 2 երկրների փոխնախագահներ, Մոնակոյի արքայազնը, 9 վարչապետեր, 3 փոխվարչապետեր` լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության ղեկավար Լևոն Մինասյանը՝ ընդգծելով, որ բարձրաստիճան մասնակիցների թիվը կարող է աճել: Գագաթաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանելու 3 500 հյուրեր: