ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լենա Նազարյան. Մանդատից կառչած մնալու խղճուկ փորձ

Լենա Նազարյան. Մանդատից կառչած մնալու խղճուկ փորձ
02.10.2018 | 22:00

ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներով ի ցույց են դրվում ՀՀԿ-ականների և նրան աջակցողների վախերը՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների հետ կապված` հայտարարությամբ ԱԺ-ում հանդես եկավ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը: Նրա պնդմամբ՝ փոփոխությունն առաջարկվում է, որ երկրորդ անգամ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանը իրավունքի ուժով արձակվելու դրույթը չեղարկվի: «Մեզ հրամցվում է մի նախագիծ, որը որոշակի, այսպես կոչված հիմքերի դեպքում, վարչապետ չընտրվելու նիստը համարելու է չկայացած: Ասվում է, որ եթե արտակարգ իրավիճակներ լինեն կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտվեն պատգամավորների ներկայությունը ԱԺ-ում, ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ այդ նիստն ընդհատված է և չհաշվել որպես չկայացած նիստ:

Ի՞նչի համար է սա արվում, որտե՞ղ է Հանրապետականի վախը. եթե հանկարծ հրաժարականի դեպքում քաղաքացիները հավաքվեն ԱԺ-ի մոտ և թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նիստին, վարչապետ ընտրելու այդ նիստը չի համարվի կայացած, իսկ երկու անգամ չկայացած համարվելու դեպքում ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվելու է», - նշեց նա: Նազարյանն ընդգծեց, որ ամբողջ պառլամենտի ներուժը ուղղված է արտահերթ խորհրդարանական ընտրությունները ձախողելուն: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չուենցան մայիսին միայն այն նպատակով, որ քաղաքական ուժերը հնավորություն ունենան վերանայել իրենց քաղաքական գիծն ու հանրային աջակցություն ձեռք բերել, փոխարենը մեծամտությունը, հանդգնությունը, ամբարտավանությունը ոմանց թույլ չի տալիս խոհեմություն դրսևորել, գոնե որոշ դեպքերում ափսոսանք հայտնել, կամ եթե դա չի ստացվում՝ ուժ գտնել իրենց մեջ ու չհակադարձել քաղաքացիների կամքին: Նման վարքագիծը կարելի է որակել որպես իրենց մանդատներից կառչած մնալու խղճուկ փորձ», - եզրափակեց նա:

Դիտվել է՝ 469

Մեկնաբանություններ