ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայտնի է Ազնավուրի մահվան պատճառը

Հայտնի է Ազնավուրի մահվան պատճառը
02.10.2018 | 22:05

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից` հայտնում է Le Parisien-ը՝ վկայակոչելով Նիմի բժշկական ինստիտուտում դիահերձման արդյունքները:
Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինըն ասել է, որ Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա ջրահեղձման վարկածը բացառել է: Երգչի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ լոգարանում:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ