ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ազնավուրի ընտանիքը, Ելիսեյան պալատը և ՀՀ նախագահի ու կառավարության խորհրդականները քննարկում են շանսոնյեին հրաժեշտի արարողության մանրամասները

Ազնավուրի ընտանիքը, Ելիսեյան պալատը և ՀՀ նախագահի ու կառավարության խորհրդականները քննարկում են շանսոնյեին հրաժեշտի արարողության մանրամասները
02.10.2018 | 22:06

Չնայած բազմաթիվ կոչեր են հնչել Շառլ Ազնավուրի հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպելու վերաբերյալ, ֆրանսիական RTL լրատվամիջոցը նշում է, որ իր տեղեկությունների համաձայն՝ Ազնավուրի ընտանիքը դեմ է նման միջոցառման կազմակերպմանը: Հրաժեշտի ազգային արարողության կազմակերպմանը կողմ արտահայտվածներից մեկն է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը նշել է, սակայն, որ դա «մեծ մասամբ կախված է նրա ընտանիքի ցանկությունից»: Պետք է կազմակերպվի հրաժեշտի ազգային արարողություն, թե սովորական արարողություն, կամ պարզապես պետք է հնչի միայն երկրի ղեկավարի խոսքը, դեռ պարզ չէ:

«Ոչինչ դեռ որոշված չէ, քանի դեռ քննարկումներ են ընթանում շանսոնյեի ընտանիքի և Ելիսեյան պալատի, Հայաստանի նախագահի և կառավարության խորհրդականների միջև»,- գրում է լրատվամիջոցը: RTL-ը նշում է, որ այժմ հայտնի է միայն, որ Հայաստանում նախատեսվում է Ազնավուրի հուղարկավորության օրը սգո օր հայտարարել: Հուղարկավորության օրը, սակայն, դեռ հայտնի չէ:

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ