Նիստերի դահլիճ մտան ԵԼՔ-ի պատգամավորները և հավաքեցին գրանցման քարտերը: Նրանք ձախողում են արտահերթ նիստը, որ չընդունվի այդ աղմկոտ նախագիծը, ՀՀԿ-ն քվեարկեց ձեռքով: Աժ-ն 67 կողմ ձայով ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Միաժամանակ Ազգային ժողովի դիմաց քաղաքացիները հավաքվում են Բաղրամյան պողոտայում՝ Նիկոլ Փաշինյանի կոչին հետևելով։ ԱԺ արտահերթ նիստը ընթացքում բարձրախոսները միացված չէին և պատգամավորների ձայները չեն լսվել:
Պատգամավորները գրանցվեցին ձեռքերը վեր բարձրացնելով, վիճաբանություն եղավ Աժ նախագահ Արա Բաբլոյանի և «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ 19:30-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարել` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ծառուկյան դաշինքի» պատգամավորների մասնակցությամբ: