ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյան․ Կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից

Փաշինյան․ Կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից
03.10.2018 | 00:02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից:
Իր որոշումը նա հիմնավորեց Աժ կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների հարցով «Ծառուկյան» և ՀՅԴն խմբակցությունների պատգամավորների քվեարկությամբ:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ