ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հայտարարեց, որ հետ են կանչում կառավարությունում ՀՅԴ ներկայացուցիչներին: «Հաշվի ենք առել ստեղծված լարված և ջրբաժաններ գծելու մթնոլորտը», - ասաց Համբարձումյանը՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: Նրա խոսքով, Գերագույն մարմինը հանդես կգա պարզաբանող հայտարարությամբ: