ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին

Նիկոլ Փաշինյան. Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբին
03.10.2018 | 00:05

Մենք արտահերթ ընտրություններ կունենանք նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկզբին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա ասաց, թե ավագանու ընտրությունների ժամանակ ինքն ասել էր, թե նրանք, ովքեր կողմ են արտահերթ ընտրությունների, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքին ու դաշինքը 80 տոկոս ձայն հավաքեց։ «Սա նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան անհետաձգելիորեն», - ասաց ՀՀ վարչապետը։

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ