ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից

Նիկոլ Փաշինյան. ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից
03.10.2018 | 00:06

Բաղրամյան պողոտայում՝ ԳԱԱ հարակից հատվածում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը.
«Մենք հիմա կճշտենք տեղեկատվությունն այդ նախագծին կողմ քվեարկածներ պատգամավորների և քաղաքական ուժերի մասին և կարող ենք ասել, որ այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն ու դրան աջակցող ուժերը Հայաստանում պաշտոնապես հայտարարել են հակահեղափոխություն», - հարթակից ասաց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագծին կողմ քվեարկած 67 պատգամավորներին։

«Տեսնում ենք, որ նրանց մոտ չի ստացվի դա։ Ոչ ոք չի կարող խլել ժողովրդի հաղթանակը, և ուրեմն Հանրապետական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայստանի Հանրապետությունից», - ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով` «Պետք է արմատախիլ արվեն նաև այն ուժերը, ովքեր աջակցել են հակահեղափոխությանը»։

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ