ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարներին ոչ մեկի, ոչ մի պատգամավորի հասցեին վիրավորական վանկարկություններ չհնչեցնել։ «Ես կոչ եմ անում, խնդրում եմ, պահանջում՝ ոչ մեկի արժանապատվությունը վիրավորող վանկարկում, հայտարարություն չանել չանել։ Եթե խորհրդարանի որևէ պատգամավոր կուզենա լքել ՀՀ ԱԺ տարածքը, խնդրում եմ ճանապարհ բացել, ժպիտով ու առանց որևէ վիրավորանքի ճանապարհել։ Սա ընդամնեը այգի է, որտեղ դուք այս պահին ուղղակի ներկա եք», - շեշտեց Փաշինյանը։ Նա հորդորեց ցանկացած անձի ֆիզիկական անվտանգությունը պահպանել ևս։ «Սա սիրո և համերաշխության հեղափոխությունն է։ Կարևոր է, որ այս պայմանները պահեք», - եզրափակեց նա։