ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանական ուժերից որևէ մեկը չի պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու

Նիկոլ Փաշինյան. Խորհրդարանական ուժերից որևէ մեկը չի պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու
03.10.2018 | 11:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ գիշերը բանակցությունների ընթացքում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ասել են, որ նրա հրաժարականի դեպքում չեն պատրաստվում առաջադրել վարչապետի թեկնածու` հայտարարեց Փաշինյանը՝ դիմելով Ազգային ժողովի մոտ հավաքված իր աջակիցներին։ Նա նշեց, որ պայմանավորվածությունների մասին գրավոր համաձայնագիր չի կնքվել։ Վարչապետը հայտարարեց, որ առաջիկա օրերին հրաժարական կներկայացնի, որ հնարավորություն կստեղծի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի կեսերին արտահերթ ընտրություններ անցկացնել։


Փաշինյանը նշեց, որ բանակցությունները երկար են ձգվել և ինքը չի կարող հիշել բոլոր մանրամասները, սակայն ընդհանուր տպավորությունն այն է, որ խորհրդարանական խմբակցությունները ընկալում են ժողովրդի ուղերձը և չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել։ Փաշինյանը նաև նշեց, որ այս ընթացքում հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ֊ «Նա ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի», ֊ հավելեց վարչապետը։

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ