ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շարմազանով. Արտահերթ ընտրությունների ժամկետի և վարչապետի թեկնածուի հարցով վերջնական որոշում չկա

Շարմազանով. Արտահերթ ընտրությունների ժամկետի և վարչապետի թեկնածուի հարցով վերջնական որոշում չկա
03.10.2018 | 11:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում որևէ վերջնական որոշում չի կայացվել` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Որևէ վերջնական որոշման չենք հանգել: Նա իր կարծիքը փաստեց, մենք՝ մերը: Նշել ենք, որ անհրաժեշտ է փոխզիջում և երկխոսություն», - ասաց նա:


Շարմազանովն ասաց նաև, որ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամկետի հետ կապված որևէ վերջնական որոշում չի ընդունվել: «Նշվել է Ազգային ժողովի անկախությունը հարգելու անհրաժեշտությունը: Միակ բանը, որ պայմանավորվել ենք՝ այն է, որ որևէ վերջնական բան չենք պայմանավորվել», - նշեց նա:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ