ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մի քանի ԲՀԿ-ականներ պատրաստվում են լքել կուսակցությունը

Մի քանի ԲՀԿ-ականներ պատրաստվում են լքել կուսակցությունը
03.10.2018 | 12:01

«Ժամանակը» գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է փաստացի լուծարման եզրին: Այդ կուսակցության բազմաթիվ անդամներ պատրաստվում են հենց վաղը հայտարարել կուսակցությունը լքելու մասին, որպեսզի չկիսեն «Ծառուկյան» դաշինքի խայտառակ պահվածքի պատասխանատվությունը: Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված կամ ԲՀԿ աջակցությունը վայելող թեկնածուները առաջիկա օրերին ինքնաբացարկ կներկայացնեն՝ հասկանալով, որ իրենք հաղթելու ոչ մի շանս չունեն»:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ