ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակը քննարկել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ
03.10.2018 | 12:16

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: ԱԺ բակում հանրահավաքի ընթացքում նա ասաց. «Հեռախոսազրույց ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ և իմ տպավորությամբ ինքը, բնականաբար, ժողովրդի դեմ որևէ քայլ չի անի։ Արմեն Սարգսյանը հանրապետությունում չէ, Նյու Յորքում է, նա ևս կգա Փարիզ՝ Շառլ Ազնավուրի վերջին հրաժեշտի արարողություններին մասնակցելու։ Այնտեղ էլ կխոսենք, կվերադառնանք Հայաստան։ Կարծում եմ, ինքն էլ ցանկություն կունենա քաղաքական ուժերի հետ հանդիպելու, քննարկելու իրավիճակը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ իրավիճակը համաձայնեցնելով ՀՀ նախագահի, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման ու գործընկերների հետ՝ առաջիկա օրերին հրաժարական կտա՝ շարունակելով կատարել վարչապետի պաշտոնակատարի պարտականությունները։


«Այս ընթացքում կփորձեմ նոր նախարարներ ու մարզպետներ նշանակել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 523

Մեկնաբանություններ