Մենք, երևի, գերազանց արեցինք այսօրվա մեր անելիքները, Ազգային ժողովի բակում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ՀՀ բոլոր փողոցներն ու հրապարակները 24 ժամ մեր հսկողության ներքո են, ես ասել եմ, որ Հայաստանի քաղաքացիների առաջ փակ դռներ չեն լինելու, և Բաղրամյան 26-ի, Բաղրամյան 19-ի դռները միշտ բաց են լինելու ՀՀ քաղաքացիների առաջ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա հանրահավաքի մասնակցիներին կոչ արեց բուռն ծափերով ողջունել ՀՀ ոստիկանության, ԱԱԾ, Պետական պահպանության ծառայության բոլոր աշխատակցիներին։ «Եվ, ի վերջո, բուռն ծափահարենք ՀՀ զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, բոլոր գեներալներին», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասաց, որ քաղաքով թեթև ու լուռ երթ են անելու։ «Բոլորս այս տարածքը լքում ենք, խորհուրդ կտայի, որ ԱԺ դարպասները գիշերային ժամերին թող փակ մնան, բայց ցերեկային ժամերին բաց լինեն», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ու հորդորում՝ փորձ անգամ չանել խլել ժողովրդի հաղթանակը։ «Որովհետև դա չի ստացվի, բարի գիշեր», - ավարտեց ելույթը ՀՀ վարչապետը։
Խորհրդարանական ուժերը բանավոր ասացին՝ իրենք ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում չեն առաջադրի վարչապետի թեկնածու. Փաշինյանը՝ բանակցությունների մասին: