ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԺ նիստը չգումարվեց քվորում չլինելու պատճառով

ԱԺ նիստը չգումարվեց քվորում չլինելու պատճառով
03.10.2018 | 12:19

Ազգային ժողովը քվորումի բացակայության պատճառով նիստ չկարողացավ գումարել: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է 41 պատգամավոր և քվորում չկա: «Մենք չենք կարող այս պահին սկսել աշխատանքը»,- ասաց Բաբլոյանը և հավելեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն գրանցումը շարունակվում է մինչև անհարժեշտ պատգամավորների թվի գրանցումը ոչ ավել, քան 4 ժամ:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ