ՌԴ ՊՆ-ն հրապարակել է ռուսական С-300 զենիթահրթիռային համակարգերի Սիրիա մատակարարման կադրերը: Տեսանյութը ցուցադրվել է «Звезда» հեռուստաալիքի եթերում: Կադրերում երևում է, թե ինչպես է զինատեսակը դուրս բերվում Ան-124 «Ռուսլան» ռազմատրանսպորտային ինքնաթիռից:
Սիրիա С-300-ի մատակարարման որոշումը կայացվել է, երբ սեպտեմբերի 17-ին Սիրիայի տարածքում կործանվել էր ռուսական Իլ-20 ինքնաթիռը, որը վերադառնալիս է եղել «Հմեյմիմ» ռազմաբազա: