Ազգային ժողովն այսօր շարունակում է հերթական նիստերի աշխատանքները: Պատգամավորները քվեարկության կդնեն քննարկված օրենքների նախագծերը:
ԱԺ պատգամավորներն այսօր երկրորդ ընթեցմամբ կքվեարկեն «ՀՀ հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:
ԱԺ առաջին ընթեցմամբ կքվեարկվի «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: