ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ծառուկյան» խմբակցությունում դեմ են ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկին

«Ծառուկյան» խմբակցությունում դեմ են ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկին
03.10.2018 | 23:46

Աժ «Ծառուկյան» խմբակցությունում դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին: Խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որ գիշերը մասնակցել է վարչապետի հետ խորհրդարանում հանդիպմանը, ասել է, որ իրենք ողջամիտ են համարում ընտրությունները անցկացնել հաջորդ տարի՝ մինչև հունիս: «Այդ առաջարկը արվել է նաև մեր կողմից, բայց վարչապետը պնդեց, որ ընտրությունները անցկացվեն դեկտեմբեր ամսին: Այս առումով չկայացավ կոնկրետ համաձայնություն», - ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը:


Պետրոսյանի փոխանցմամբ, եթե վարչապետը համաձայներ 2019-ի մայիսին-հունիսին անցկացնել ընտրությունները, իրենք քննարկում էին վարչապետի այլ թեկնածու չառաջադրելու հնարավորությունը: Սակայն Փաշինյանը չի համաձայնել այդ տարբերակին:

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ