ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սեբաստիան Կուրց. Ավստրիան կփորձի նպաստել ԵՄ- Ռուսաստան լարվածության թուլացմանը

Սեբաստիան Կուրց. Ավստրիան կփորձի նպաստել ԵՄ- Ռուսաստան լարվածության թուլացմանը
03.10.2018 | 23:51

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն այսօր մեկնում է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Ավստրիան որպես Եվրամիության նախագահող երկիր ցանկանում է նպաստել Ռուսաստանի և Եվրամիության լարված հարաբերությունների թուլացմանը», - Վիեննայում հայտարարել է կանցլերը: «Մենք կքննարկենք մշակույթի և էներգետիկայի բնագավառներում երկկողմ համագործակցության հեռանկարները և մտքեր կփոխանակենք Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների բարելավման հնարավորությունների վերաբերյալ», - նշել է նա: Պուտինը և Կուրցը կմասնակցեն «Կայսերական մայրաքաղաքներ. Սանկտ Պետերբուրգ և Վիեննա. Թանգարանների գլուխգործոցները»` Էրմիտաժում ցուցահանդեսի բացմանը:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ