ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը կայցելի Հնդկաստան, որտեղ կստորագրվի S-400-ների վաճառքի 5 մլրդ դոլարի պայմանագիր

Պուտինը կայցելի Հնդկաստան, որտեղ կստորագրվի S-400-ների վաճառքի 5 մլրդ դոլարի պայմանագիր
03.10.2018 | 23:52

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այս շաբաթ Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում կստորագրվի 5 միլիարդ դոլարի պայմանագիր S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին` հաղորդում է Կրեմլը:


Գործարքը տեղի է ունենում՝ չնայած Պենտագոնի նախազգուշացումներին, որ գնելով այդ համակարգերը՝ Հնդկաստանը դեմ դուրս կգա Ռուսաստանի ռազմական ոլորտի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին: Պուտինի այցը տեղի կունենա հոկտեմբերի 4-5-ը՝ Հնդկաստանի վարչապետի հրավերով:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ