ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՀՀԿ-ն տրամաբանական չի համարում դեկտեմբերին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների

ՀՀԿ-ն տրամաբանական չի համարում դեկտեմբերին գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների
03.10.2018 | 23:53

ՀՀԿ-ն պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալ գարնանը, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք, բնականաբար, դեկտեմբերի հետ կապված որևէ քննարկում չենք կազմակերպել, քանի որ դա տրամբանական չէ՝ առանց քաղաքական ուժերի հետ բանակցելու», - նշեց Բաղդասարյանը։ Նա նաև նկատեց, որ ԱԺ կանոնակարգում փոփոխություններ անելու նախագիծը պետաիրավական հանձնաժողովի նիստում դեռևս քննարկվել է իր ու վարչապետի հանդիպումից առաջ, որի ժամանակ նախագծին դեմ լինելու մասին Փաշինյանը ոչինչ չի ասել. «Երեկ առավոտյան ինձ զանգ է եղել, որ չդնենք քվեարկության։ Դրանից հետո վարչապետը եղել է ինձ մոտ և ասել, որ դեկտեմբերին գնում ենք արտահերթ ընտրությունների: Մասնագետները պնդում են, որ այդ փոփոխությունն ԱԺ կանոնակարգում չի կարող ազդել արտահերթ ընտրությունների վրա», - նշեց նա

Դիտվել է՝ 428

Մեկնաբանություններ