ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն ինքնասպանություն է գործել
03.10.2018 | 23:55

Հոկտեմբերի 2-ին` ժամը 23:45-ին, Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Մ. Գ.- ն հեռախոսով ոստիկանության Մարտունու շրջբաժին է հայտնել է, որ Մարտունի քաղաքի առանձնատներից մեկում հայտնաբերել է հորեղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ 1952-ին ծնված Վ.Գ.-ին պարանով կախված վիճակում:

Արցախի ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Վ. Գ.-ն նույն օրը իր առանձնատանը կից բանջարանոցում, թթենու ծառի ճյուղից պոլիէթիլենային պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: Ինքնասպանություն գործած քաղաքացին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայրն է՝ Վալերի Գրիգորյանը:

Դիտվել է՝ 414

Մեկնաբանություններ