ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ըստ կրթված մարդկանց տեղեկությունների՝ Հայաստանը ստեղծել են ադրբեջանցիք

Ըստ կրթված մարդկանց տեղեկությունների՝ Հայաստանը ստեղծել են ադրբեջանցիք
04.10.2018 | 00:00

Ֆեյսբուքի օգտատեր Էմիլ Մարկոսյանը գրել է. «Ժողովուրդ ջան, ըստ հավաստի և կրթված մարդկանց տեղեկությունների` Երևանը մերը չէ: Երևանը, Զանգեզուրը, Մեղրին և մի շարք այլ տարածքներ Հայաստանին չեն պատկանում: Ըստ կրթված մարդկանց տեղեկությունների՝ Հայաստանը ստեղծել են ադրբեջանցիք: Ըստ կրթված մարդկանց հավաստի տեղեկությունների` գիշերով քնած մարդուն կացնով մորթելը հերոսություն է, և բարբարոս մորթողին «ազգային հերոսի» կոչում շնորհելը կրթվածության արդյունք է: Ինչպես կարելի էր այսքան ժամանակ հակադրվել կրթված մարդկանց և պնդել, որ Արցախը հայերինն է, բազմահազար անմեղ զոհերի արյան ու անկրթության գնով հակառակվել կրթված մարդկանց կամքին ու իրականությանը: Ու չհամարձակվեք որևէ մեկդ ժխտել կամ փորձեք հերքել, որովհետև մեր Նիկոլ վարչապետի խոսքն օրենք է, եթե ասում է, որ Ալիևը կրթված մարդ է, ապա դա այդպես է, իսկ ով համաձայն չէ, նա հանրապետական է, Սերժի ստրուկ, հակահեղափոխական, սև ու վատ մարդ»:

Նյութի աղբյուր

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ