Կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու մեր հետագա կադրային քաղաքականության մեջ` խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով նոր նախարարների և մարզպետերի նշանակման հարցին։
«Առաջնայինը լինելու է պրոֆեսիոնալ կարողությունները, ինչը չի նշանակում, որ կուսակցական չի լինելու, ինչը չի նշանակում, որ կուսակցական է լինելու», - ասաց Փաշինյանը։