Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մեր գործընկերների հետ իրար ճիշտ ենք հասկանում, կարծում եմ, որ այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք մեր պլանով գնալու ենք առաջ և ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ իրենց օրակարգում չկա դեկտեմբերին արտահերթ ընտրությունների հարց, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Չկա՝ իրենք չեն մասնակցի»: