ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապը դեռ հաստատված չէ
04.10.2018 | 00:08

Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապն այս պահի դրությամբ դեռ հաստատված չէ, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցի, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց աշխատանքներ են արվում այդ ուղղությամբ, ու ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ վերջին օրերին շփման գծի երկայնքով իրավիճակը անհամեմատ ավելի հանդարտ է», - ասաց նա։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ