ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Խելամտությունը ստիպում է, որ 2-րդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելն անտեղի ու ավելորդ կլինի

Նիկոլ Փաշինյան. Խելամտությունը ստիպում է, որ 2-րդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելն անտեղի ու ավելորդ կլինի
04.10.2018 | 00:09

Ազգային ժողովում խմբակցությունների հետ երեկվա հանդիպմանը ես ասել եմ, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան ընտրություններ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ասել եմ մեխանիզմի մասին և ՀՀԿ, «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների ներկայացուցիչները ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել», - նշեց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ սա եղել է այն համատեքստում, որ խմբակցությունները հստակ արձանագրել են այն քաղաքական իրավիճակը, որ այսօր կա երկրում։ «Կարծում եմ՝ խելամտությունը ստիպում է, որ 2-րդ մայիսի մեկ անելու գայթակղությանը տրվելը անտեղի ու ավելորդ կլինի», - ասաց ՀՀ վարչապետը։ Նա նշեց, որ, իր կարծիքով, մայիսի մեկին ինքն ազդարարեց քաղաքական որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին։


«Կարող եմ ասել, որ, ցավալիորեն, ինքնասպանությունների շարքը շարունակվում է», - ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Դաշնակցությունը համաձայնվել է ՀՀԿ-ի ու «Ծառուկյան դաշինքի» ասածների հետ:

Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ