ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարան

Նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարան
04.10.2018 | 14:18

Նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակույթին և ավանդույթներին նվիրված «Արմենիա» ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել 4-17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Հակոբ Ջուղայեցու ստեղծագործությունները:

Նախագահն ընդգծել է, որ «Մետրոպոլիտենի» յուրահատուկ ցուցահանդեսն իր եզակի ցուցանմուշներով մի քանի ամիս շարունակ աշխարհի տարբեր անկյուններից եկած թանգարանի բազմահազար այցելուներին հնարավորություն կտա ծանոթանալ առաջին քրիստոնյա ժողովուրդներից մեկի պատմական ժառանգությանը և յուրահատուկ մշակույթին: Նա կարևորել է նման ցուցադրությունները և վստահություն հայտնել, որ շարունակական կլինեն:

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ